2021-11-03 11:40
Լրատվական գործակալություններ
Անահիտ Ավանեսյան․ Հերթ կանգնելու մեջ սարսափելի բան չկա
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում պոլիկլինիկաներում և պատվաստաման համար նախատեսված շարժական կետերում կուտակումներիներին և մեծաթիվ հերթերին:
«Բոլոր երկրներում էլ մարդիկ գնում են, հերթ են կանգնում և պատվաստվում են: Հերթ կանգնելու մեջ, կարծում եմ, որևէ սարսափելի բան չկա: Կային ամիսներ, որ հերթ չկար, այսինքն, պետք էր մի փոքր ավելի շուտ դիմել պատվաստվելու և հերթերի չկանգնել: Բայց, այնուամենայնիվ, այս պահին էլ ավելացվում են մեր հնարավորությունները»,- ասել է նա, տեղեկացնում է Mamul.am-ը: