2021-11-03 11:42
Լրատվական գործակալություններ
2 045 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 312 674
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 045-ով և դարձել 312 674: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 263 (+712) մարդ, կատարվել է 2 133 721 թեստավորում (+13 184), առողջացել են վարակվածներից 273 608-ը (+1 276): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 491 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով և դարձել 1 312, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։