2021-11-03 15:20
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականները կազատվեն բանտից
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականներին կազատեն բանտից։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ համաներման նախաձեռնությունը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևինն է։
Ենթադրվում է, որ համաներումը կլինի ամենամասշտաբայինը քաղաքացիների և քրեակատարողական հաստատությունների թվաքանակով, որոնց այն կվերաբերի։
Համաներումը վերաբերելու է ավելի քան 16 հազար մարդու։ Նրանցից ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնք պատիժ են կրում ազատազրկման վայրերում, ազատ կարձակվի։ Նախատեսվում է նաև, որ մոտ երեք հազար մարդ ազատ կարձակվի պատժի չկրած մասից, տեղեկացնում է News.am-ը։