2021-11-04 09:44
Լրատվական գործակալություններ
Անհետ կորածների ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
Անհետ կորածների ծնողները առաջիկա շաբաթ օրը կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է կառավարության շենքի դիմաց այսօր կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից, անհետ կորած զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը:
«Հիմա հարցերը պետք է խմբագրենք, թե ինչի մասին ենք խոսելու, և հայտնենք, թե քանի ծնող է մասնակցելու հանդիպմանը»,– ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Մխիթարյանի խոսքով` իրենք ցանկանում են հստակեցնել, թե քանի զինծառայող է շարունակում անհետ կորած համարվել։ Բանն այն է, որ որոշ զինծառայողների մասով հաստատվել է նրանց գերեվարման փաստը, որոշների դեպքում` դա շարունակում է կասկածի տակ մնալ։