2021-11-04 12:52
Լրատվական գործակալություններ
ԱԳ փոխնախարար․ Վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք սահմանազատում կատարելու
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ դեռ վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կատարելու։
«Քանի դեռ չկան դելիմիտացիայի վերաբերյալ բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է։ Այսինքն՝ նախ պետք է բանակցություններ սկսվեն սահմանազատման առնչությամբ»,-ասաց Գևորգյանը։
Նա հավելեց, որ ներքին քննարկումների ժամանակ ընդհանուր մոտեցումներ ձևակերպել են, սակայն այդ ամենի մասին շուտ է խոսել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։