Հայտնի է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահի անունը

Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Ռոքֆեյլը փոխարինելու է Ստեֆան Վիսկոնտիին, ով համանախագահ էր 2016-ի հոկտեմբերից։

Նա զբաղեցրել է Պանամայում, Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, ինչպես նաև եղել գլխավոր հյուպատոս Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ական թվականներին եղել է քաղաքական խորհրդական Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում, տեղեկացնում է News.am։