2021-11-04 16:50
Լրատվական գործակալություններ
ՄԻԵԴ․ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը րոպեներ առաջ հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:
Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40–հազարական եվրո, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: