1 835 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 316 839

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 835-ով և դարձել 316 839: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 069 մարդ (-208), կատարվել է 2 157 442 թեստավորում (+11 533), առողջացել են վարակվածներից 276 865-ը (+1 987): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 582 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 1 323, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։