Արցախի Պետական նախարարի պատվին ընդունելություն է կազմակերպվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով:

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, տեղեկացնում է Aysor.am: