Բաքվում պնդում են, որ հանձնել են հայկական կողմին զոհված զինծառայողների 1700 դի

Մինչ օրս Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների մոտ 1700 դի։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ADA համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է haqqin.az-ը։

Ընդ որում, նա հայտարարել է, որ «մեր վերադարձը տարածքներ դանդաղեցնելու համար ականային քարտեզները թաքցնելն ու չտրամադրելը թույլ, անմիտ ու անմարդկային մոտեցում է, և չի կարող հաջողություն ունենալ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել բոլոր հայերին՝ ռազմագերիներին եի քաղաքացիական պատանդներին, տեղեկացնում է News.am։