2021-11-05 17:29
Լրատվական գործակալություններ
Եկող շաբաթ պարզ կլինի` ով կղեկավարի Գորիս խոշորացված համայնքը
Գորիս խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը կկայանա եկող շաբաթվա ընթացքում, որի ժամանակ կդրվի համայնքի ղեկավար ընտրելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Մենուա Հովսեփյանը։
«Իհարկե դա հարց չէ, քանզի Գորիս խոշորացված համայնքում «Առուշ Առուշանյան» դաշինքը բացարձակ մեծամասնություն է, և Առուշ Առուշանյանը ավտոմատ կերպով կդառնա Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար։
Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս ընդգրկված է ավագանու կազմում։
Հովսեփյանը համոզված է, որ Առուշանյանը շուտով ազատ կարձակվի և կղեկավարի Գորիս համայնքը։