Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

ՄԱյր Աթոռի տեղեկատավական համակարգի փոխանցմամբ, հոգեշնորհ Տ Բաբկեն վարդապետ Սալբիյանը նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

Արժանապատիվ Տ Սահակ քահանա Սահակյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում, տեղեկացնում է Panorama.am։