2 177 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 319 016

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 177-ով և դարձել 319 016: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 908 մարդ (-161), կատարվել է 2 167 911 թեստավորում (+10 469), առողջացել են վարակվածներից 279 148-ը (+2 283): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 628 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9-ով և դարձել 1 332, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։