ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև հայտարարվել է ռեկտորի մրցույթը, որը տեղի կունենա դեկտեմբերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
«Առաջին հարցը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր, երկրորդը` քարտուղարի ընտրությունն էր, երրորդ հարցը ռեկտորի մրցույթի հայտարարումը, որը հայտարարվեց և համպատասխան աշխատակարգով փոփոխությունները»,-ասաց նա:
Թռչունյանը հայտնեց, որ դեկտեմբերի 17-ին կհայտարարվի ռեկտորի ընտրության օրը և մրցույթը կհայտարարվի դրանից 30 օր առաջ:
Այսօր հոգաբարձուների նիստը դռնփակ է եղել և լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել այն: Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մինչ այս դռնբաց են եղել և լրագրողներն ազատորեն լուսաբանել են այն, տեղեկացնում է News.am-ը: