2021-11-08 09:33
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը կդիտարկվի խորհրդարանի պլենար նիստի ժամանակ:
«Անցած տարի Ադրբեջանի հարցող օրինագիծը խորհրդարանում աջակցություն է ստացել բոլոր կուսակցությունների կողմից, բացի Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից: Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կսատարեն բոլոր կուսակցությունները, և մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունը ադրբեջանցի եղբայրների կողմին են»,-ասել է Արդարություն և զարգացում իշխող կուսակցության փոխնախագահը, տեղեկացնում է News.am-ը: