2021-11-08 09:37
Լրատվական գործակալություններ
Հայաստանը դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը
Հայաստանը դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ այսօր կատարված մահափորձը։ Twitter-ում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել՝ համերաշխություն հայտնելով Իրաքին։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրաքի վարչապետի դեմ մահափորձը։ Մենք մեր զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերում»,- նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։