2021-11-08 16:26
Լրատվական գործակալություններ
ԻԻՀ ԱԳՆ․ Թեհրանը Բաքվի հետ հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունի
Թեհրանը Բաքվի հետ հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը։
«Վերջին երեք տասնամյակում մենք դեմ ենք հանդես եկել Ադրբեջանի տարածքների օկուպացմանն ու աջակցել այդ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Երկու երկրների առաջնորդները ձգտում են ընդլայնել հարաբերությունները, երկու երկրների արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև մշտական բանակցություններ են ընթանում, և մենք հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունենք»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։