2021-11-09 09:59
Լրատվական գործակալություններ
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային տեղեկատվական հարթակում։
Նախորդ ամսվա վերջին Բաղդասարյանը վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:
Իսկ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար:
Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։
Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։