1 121 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 322 364

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 121-ով և դարձել 322 364: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 203 մարդ (-1 137), կատարվել է 2 192 270 թեստավորում (+9 152), առողջացել են վարակվածներից 285 057-ը (+2 191): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 762 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով, այն 1 342 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։