2021-11-09 15:04
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ»․ ՄՈՒՐԱԴՈՎԸ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Մեկ տարի առաջ` նոյեմբերի 9-ին, ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, գրում է «Հրապարակը»։ ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և կհանձնի աչքի ընկած խաղաղապահներին։
Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղևորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը: