2021-11-09 18:26
Լրատվական գործակալություններ
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
ՊՆ-ից News.am-ին հայտնում են, որ նա Մոսկվայում մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: