2021-11-09 20:02
Լրատվական գործակալություններ
Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» հիվանդանոց է ընդունվել 8 երեխա
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա գրել է նաև, որ ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում է բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության, տեղեկացնում է Aysor.am-ը: