2021-11-10 09:33
Լրատվական գործակալություններ
Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրինագիծ են ներկայացրել
Իսրայելի Քնեսեթում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրինագիծ են ներկայացրել, հաղորդում է Jpost-ը։
Օրինագիծը ներկայացրել են «Շաս» կուսակցությանլ պատգամավորներ Յակով Մարգին, Հայիմ Բիթոնը և Մոշե Արբելը, ինչպես նաև «Լիկուդ»-ի պատգամավորներ Յուլյա Էդելշթեյնը, Իզրայել Կացը և Յոավ Քիշը։ Սա Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փորձը չէ։ 2018-ին «Մերեցա»-ի պատգամավոր Թամար Զանդբերգն օրինագիծ առաջարկեց կոտորածը ցեղասպանություն ճանաչելու մասին, սակայն մերժվեց կառավարության կողմից։ 2019-ին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Յայիր Լապիդը և Գիդեոն Սաարը, առաջարկեցին այդ քայլը, սակայն կրկին մերժվեցին, տեղեկացնում է News.am-ը։