Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի փոխնախագահ

Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում այսօր Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։ Հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի Facebook-ի էջը։

Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Հանձնաժողովը սահմանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն, ընտրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: