«Հրապարակ»․ ՌՈ ՊԵՏ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են»,–գրում է «Հրապարակը»:

Զաքարյանը, ըստ լուրերի, չի հաճախում աշխատանքի, բյուլետեն է բացել, ինչով պայմանավորված էլ պաշտոնավարման ժամկետը պայմանագրի լրանալուց հետո շուրջ մեկ ամիս է՝ ձգվում է:

«ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ` անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն Զաքարյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր հեռանալու մասին լուրերը և ասաց, որ մի օր էլ չի բացակայել աշխատանքից»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա