«Հրապարակ». ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԺ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ, ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով:

Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը և պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը:

Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին: Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձևաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»։

Aysor.am