Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԽԱՂ ՉՈՒՆԵՆ

Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձ զոհվեց։ Այդ մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եթե ֆիլտրենք աղմուկը, դրան հետևած սահմանային լարվածությունը, ապա տակը միայն մեկ բան է մնում՝ մարդկային դաժան ճակատագիր։ Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն, ավելին՝ դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի», - նշել է նա։

Aysor.am