2021-11-10 16:19
Լրատվական գործակալություններ
0
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀՀ ԱԳՆ-Ն ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՉԻ ԴԻՄԵԼ, ՈՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ դրվագ է ներկայացրել, որը բնորոշում է հայկական դիվանագիտության այսօրվա վիճակն ու առկա տենդենցները։
«Մի գործընկերոջ հարցնում եմ, ինչո՞ւ իրենց երկիրը շնորհավորեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապակցությամբ: Ասում է․ «Որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է, որ շնորհավորենք, իսկ ձեր ԱԳՆ-ն չի խնդրել, որ չշնորհավորենք: Նաև ձեր ԱԳՆ-ն երբեք չէր ասել, որ իր համար խնդրահարույց կլինի, եթե մեր դեսպանը գնա Շուշի»։
Կարճ՝ մեր դիվանագիտության մասին», - գրել է միջազգայնագետը: