2021-11-10 16:42
Լրատվական գործակալություններ
Արցախում ռուս ուղղափառ եկեղեցի է բացվել
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինավանում տեղի է ունեցել ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
«Ղարաբաղում ռուսական եկեղեցիները, ցավոք սրտի, չեն պահպանվել։ Բոլորը ոչնչացվել են բոլշևիկների կողմից՝ սովետական տարիներին։ Այս առումով ի պատիվ Քրիստոսի Ծննդյան ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումը սրբազան, պատմական նշանակություն է ստանում»,- հանդիսավոր արարողությանը նշել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոդրովը, տեղեկացնում է Aysor.am-ը։