ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսվել է գերիների վերադարձի ու Շուշիի մոտ հայի սպանության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես հայտնում են ԱԺ–ից, հանդիպման ընթացքում Կոնջորյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը: Խոսվել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, ևս 3–ը` վիրավորվել։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: