2021-11-11 09:00
Լրատվական գործակալություններ
Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել. գերիների վերադարձն են պահանջում
Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը` ներկայացնելով բանաձևը։
Բանաձևով կոչ է արվում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշվում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն։