1 482 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 325 521

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 482-ով և դարձել 325 521: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 438 մարդ (-83), կատարվել է 2 215 632 թեստավորում (+13 310), առողջացել են վարակվածներից 287 856-ը (+1 522): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 867 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով, այն 1 360 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։