2021-11-11 12:16
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՕՐԵՆՔԸ ՇԱՏ ԱՆԳՐԱԳԵՏ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, և մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել և ասել, թե իրենք չեն պատրաստվում որևէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, և իրենց պատճառաբանությունն են ներկայացրել:
Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձևակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է։