Արսեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՆՁԱՄԲ ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼ Է ՏԱԹԵՎ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՄՏԱԾԵՑԻ ԳՐԵՄ, ԻՄԱՆԱ
Էն օրը գնացել-հետ ենք եկել Տաթև-Կապան ճանապարհով։ Պատմեմ, իմանաք, զուտ ինֆո։ Փոքր ու միջին մարդատարների համար վատ չէ, սիրուն ճանապարհ ա, նույնիսկ հաճելի, ասֆալտը նորմալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին:
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց նեղ ա, ոլորանները ահավոր շատ, վեստիբուլյար թույլ սարքով մարդիկ նաղդ բորշող են։ Խամ վարորդների համար վտանգավոր ա՝ կահավորված չէ, մի քանի տեղ երթևեկելի մասից, Աստված չտա, դուրս եկար՝ կհայտնվես ձորում։ Մի քանի տեղ երկար իջնելուց սխալ քշես արգելակներդ վառելու ես։
Ձյուն եկավ կամ սառեց, չեմ պատկերացնում։ Իսկ բեռնատարների համար բացարձակ հարմար չէ։ Նախ, եթե ֆուռ ռաստ եկավ, վազանցը շատ վտանգավոր ա, ուղիղ տեսանելի հատվածները քիչ են։
Ոլորանների շառավիղը փոքր ա, բեռնատարները դուրս են գալիս հանդիպակած գիծ, որ տեղավորվեն, ուշադիր չեղար՝ լավ չի լինի։ Իսկ եթե ֆուռ փչացավ կամ շուռ եկավ (նման բան Դիլիջանում տեսել եմ), մինչև չհանեն, հաշվեք փակ ա ճանապարհը։
Վստահ չեմ, որ Արմեն Գրիգորյանը անձամբ մեքենա վարել ա այդտեղ, մտածեցի գրեմ, իմանա»։