2021-11-11 18:19
Լրատվական գործակալություններ
0
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՇՈՒՏՈՎ, ԿԼՍԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ՝ «ՄԻՋԱՆՑՔԸ» ՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ՍՅՈՒՆԻՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉՀԱՆՁՆԵՆՔ
Դրան ոչ կարողանում եմ տեսնել, ոչ լսել. Կարդացի, որ կառավարության նիստի ժամանակ բարբաջել է, թե Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է, որ «միջանցք» չլինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք։ Հո դրա համար պատերազմ չէի՞նք անելու։ Հետո էլ՝ Սյունիքը տվեցինք, որ մնացյալ Հայաստանը պահենք, հո պատերազմ չէի՞նք անելու։
Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․Իհարկե, ընդդիմությունը շտապ քննարկումներ կկազմակերպի, խիստ հայտարարություն կընդունի, մի թեթև բողոքի ցույց կանի և վերջ։ Եվ արդեն, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ՝ վերջ Հայաստանի»։