2021-11-12 09:14
Լրատվական գործակալություններ
Արմեն Սարգսյան. Սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն համարում եմ անթույլատրելի
Անթույլատրելի և անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։