«Իրավունք». ՄՈԼԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹԱՔՆՎՈՒՄ, ԱՊԱ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեև աշխարհում` Հայաստանից բացի, որևէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու և ինքնատիպ երևալու մեծ բարդույթներ ունեն:
Թեև արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնակալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն: Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետևում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում:
Մեր աղբյուրը նշում է, որ առևտրի սրահներում, դռան դիմաց անվտանգության աշխատակիցը մշտապես ջերմաչափում, ապա քաղաքացիներին հորդորում է դիմակ կրել, սակայն հիմա ոստիկաններն անվտանգության աշխատակիցներին թույլ չեն տալիս իրենց աշխատանքն իրականացնել, որպեսզի «դիմակազերծ» անեն քաղաքացիներին:
Սա այն դեպքում, երբ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե լավ է անում, որ դիմակ չի կրում: Հետաքրքիր է, տուգանվե՞ց արդյոք Անդրանիկ Քոչարյանը, իհարկե` ոչ»: