2021-11-12 16:59
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին
Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։
Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,– ասվում է գրառման մեջ։
Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՔՕ 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, տեղեկացնում է News.am-ը: