Մահացել է հայտնի սրտաբան Եվգենի Չազովը
93 տարեկանում մահացել է Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի պատվավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Չազովը։ Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նա հայտնի էր որպես թրոմբոլիտիկ թերապիայի ստեղծող և ֆիբրոլիզինով սրտամկանի ինֆարկտի բուժման մեթոդը փորձարկող։
«Եվգենի Չազովն ակտիվորեն զբաղվում էր սոցիալական աշխատանքով, երեք տարի ղեկավարում էր ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է սրտաբանության հայտնի գիտական դպրոցը, պաշտպանվել շուրջ հարյուր դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ։ Աշխարհի հարյուրավոր բժիշկներ միավորվել են «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխարգելման» շարժմանը, որի համանախագահն է Եվգենի Իվանովիչը։ Համաշխարհային այս շարժման ակտիվիստն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1985 թվականին»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։