ԱՀ ոստիկանություն․ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բացվել է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը»,–նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: