Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանցիներ են վիրավորվել

Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիի մոտ օրեր առաջ ադրբեջանցու կրակոցից սպանված 22-ամյա երիտասարդի եղբոր` նետած նռնակի հետևանքով վնասվածքներ են ստացել երեք ադրբեջանցի զինվորներ։ Թիվը հրապարակում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Սերժանտ Հաֆիզ Նասիբովը և մյուսները (ընդհանուր առմամբ երեք հոգի) տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի դատախազությանը, տեղեկացնում է Panorama.am։

Նշենք, որ դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։