Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից արցախցին Արցախի ՔԿ-ում է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում: Այս մասին հայտնում է Արցախի ՔԿ–ն։

Քաղաքացու ինքնությունը չի բացահայտվում, բայց նշվում է, որ նա Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, ծնված 1975թ–ին։

Արցախի ՔԿ-ն հորդորում է նաև զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։