Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսականը` Շուշիի դեպքի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել։ Նման հայտարարություն է արել ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Շուշիի մերձակայքում խաղաղ հայ բնակչի սպանությունից հետո:
«Խաղաղ հայ բնակիչների նկատմամբ բռնությունը շարունակվում է անգամ հրադադարի ընդունումից մեկ տարի անց։ Այդ միջադեպի դատապարտումը Բայդենի վարչակազմի կողմից կարևոր է, սակայն անհրաժեշտ է անել ավելին, որպեսզի Ալիևին պատասխանատվության ենթարկեն իր մահացու գործողությունների համար», - գրել է Փալոնեն Twitter-ում:
Այսպես է նա մեկնաբանել Պետդեպարտամենտի հաղորդագրությունը ՝ դատապարտելով Շուշիի մոտ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանությունը։
Ավելի վաղ Փալոնեն Պետդեպարտամենտին կոչ էր արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: