Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍՐԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառանալով սահմանում վերջին ժամերին տեղի ունեցող փոխհրաձգությանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։

Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու»,- գրել է նա։

News.am