Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՍԱ՞ Է ՁԵՐ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ, «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԵԹԵ ՈՒՇ ՉԻ

Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է իրադրության համեմատաբար կայունացման մասին։ Այսինքն՝ գրավել են․․․ ու կանգնե՞լ։ Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը։ Իսկ մենք․․․ «տեսնես ո՞վ կհաղթի ընտրություններում» և այլ ապուշություններ։ Լավ, չկա՞ մի վճռական, անձնազոհ անհատ որ կազմակերպի ապստամբություն, եթե արդեն ուշ չի»,- գրել է նա։

News.am