2021-11-15 10:28
Լրատվական գործակալություններ
ՔՊ-ն առաջատար է Իջևանում և Ստեփանավանում
Տավուշի մարզի Իջևան համայնքում և Լոռու մարզի Ստեփանավան համայնում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն հաշվարկին զուգահեռ հրապարակել է քվեարկության վերաբերյալ արդյունքներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ըստ 6 ընտրատեղամասերի արդյունքների հավաքել է 1760, իսկ ՀՅԴ-ն՝ 365 ձայն։
Ստեփանավանում 13 ընտրատեղամասերից ամփոփվել են 6-ի նախնական արդյունքով ՔՊ-ն հավաքել է 1304 ձայն, ԲՀԿ-ն՝ 225 ձայն, ՀԱԿ-ը՝ 105 ձայն։