378 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 329 341

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 378-ով և դարձել 329 341: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 185 (-1 625) մարդ, կատարվել է 2 252 569 թեստավորում (+5 966), առողջացել են վարակվածներից 295 722–ը (+1 962): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 055 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և հասել 1 379-ի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։