«Հրապարակ». ԱՐՇԱԿ ԿԱԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ԳՐԵԼ Է ԵՐԵԿ
«Հրապարակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները գրում է. «Պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։
Մեր տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։
Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում»։
Նշենք, որ այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը:
Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:
Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»։