2021-11-15 18:38
Լրատվական գործակալություններ
Դատարանն արդարացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):