572 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 329 913

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 572-ով և դարձել 329 913: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24 082 (-1 103) մարդ, կատարվել է 2 260 268 թեստավորում (+7 699), առողջացել են վարակվածներից 297 339-ը (+1 617): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 52 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 107 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և հասել 1 385-ի, տեղեկացնում է Sputnik Արմենիա։